Wednesday, February 23, 2011

ԳՐՎԱԾԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Առիթ ունեցել եմ անդրադառնալ Շանթի մրցութային առաջարկին, որտեղ իրենց լրատվական քաղաքականությունը բնորոշված էր իբրեւ անկողմնակալ եւ վստահություն էր արտահայտված, թե այժմ թե՜ լրատվության մատուցման ընդգրկունության եւ թե՜ մյուս իմաստներով՝ ՙՇանթիլրատվությունը հարում է համաշխարհային հեռուստատեսային առաջատարների չափանիշներին":

Հետաքրքիր է, համաշխարհային առաջատարներից արդյոք որ մեկի եթերում կարելի էր այնպիսի սյուժե տեսնել, ինչպիսին փետրվարի 21-ին տեսա Շանթի լուրերում, որի ընթացքում աղջիկները Սուրբ Սարգիսի տոնի կապակցությամբ շնորհակալություն էին հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին: Այս ակնհայտորեն վճարված սյուժեն այդ օրը թափառող էր բոլոր հեռուստաալիքներում, եւ որեւէ մեկը, բնականաբար, ոչ մի նշում չէր արել, թե դա պատրաստվել է գովազդային հիմունքներով:


Սակայն նույն օրը ՇանթիՀորիզոնի հեռարձակած մեկ այլ սյուժե ընդհանրապես արտառոց էր: Խնդիրն այս անգամ ոչ Վահրամ Պետրոսյանն է, ոչ էլ այն, թե որքանով են անհիմն կամ հիմնավոր նրա դատողությունները: Ընդամենն ուզում եմ նշել, որ սա հնչել է ոչ թե հեղինակային կամ այլ, հենց ԼՐԱՏՎԱԿԱՆ թողարկման ընթացքում: Կարդացեք հատվածներ այդ սյուժեից, որը հետո Շանթը տարածեց նաեւ իբրեւ հաղորդագրություն, ու փորձեք պատկերացնել, թե արդյոք նման բան հնարավոր էր լսել համաշխարհային հեռուստատեսային, անգամ անպայման չէ, որ առաջատար որեւէ հեռուստաընկերության լրատվական ծրագրում: Մի քանի ընդգծումներն իմն են:


Վերջերս Հորիզոնում խոսվեց մի երիտասարդի մասին, ով ակումբներից մեկում ասուլիսի ժամանակ, մեղմ ասած` ոչ այնքան կոռեկտ մտքեր էր արտահայտել հայկական երգարվեստի ու մշակույթի մասին: Բանը հասել էր անգամ նրան, որ այս տղան փորձել էր դատողություններ անել հայկական ինքնության մասին` հայտարարելով, որ հայ աղջիկների էության մեջ կա պորտապար պարելը կամ որ իր և իր բոլոր ընկերների էության մեջ կա ադրբեջանական երաժշտությունը: Այս տեսակետներն արտահայտող երիտասարդն իր նմանների մեջ թերևս ամենահամարձակն է ու ամենաանկեղծը, քանզի կան  նաև հայտնի դարձած այն երգիչներն ու երաժիշտները, որոնք առավել ջանադրաբար են քարոզում ադրբեջանաթուրքական մշակույթը սեփականից բարձր դասելու քաղաքականությունը կադրում ու կադրից դուրս

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում հայտարարել, որ նշված երիտասարդը ՇԱՆԹ-ի կողմից նման ուշադրության արժանացավ այն պատճառով, որ վերջին տարիներին հատկապես ՇԱՆԹ-ի եթերում ադրբեջանաթուրքական ազդեցություններից զերծ մնալու համար մենք հսկայական ջանքեր և միջոցներ ենք ներդրել` բազմիցս ապացուցելով, որ մեր ազգը բոլորվին այլ էություն ունի, քան ադրբեջանաթուրքականը և  ցանկացած նման հայտարարություն համարում ենք ուղղված մեր ազգի և մեր դեմՄիևնույն ժամանակ հարկ ենք համարում կոչ անել այն երաժիշտներին, ովքեր այսօր փորձեր են անում արդարացնել նման հայտարարություններըծանոթանալ Վահրամ Պետրոսյանի չմոնտաժված խոսքերին, և որոշել, թե արդյոք իրենց էության մեջ էլ կա ադրբեջանական երաժշտության մաս, թե` ոչ”:

5 comments:

  1. Երբ տեսա լուրերի այդ թողարկումը, նույնիսկ տեղյակ չէի, թե ով է Վահրամ Պետրոսյանը և ինչ է ասել, բայց մի բան ակնհայտ էր ինձ համար, որ «Շանթ»-ում մոռացել են ինչ ասել է «լրագրողական էթիկա» (ուր մնաց արդարություն): Տեղի ունեցածը նման էր «հիստերիայի», ինչը «արդարության» հետ քիչ ընդհանուր բան ունի (եթե ընդհանրապես ունի):

    ReplyDelete
  2. Լրագրությունը ՀՀ-ում այսօր միայն կողմնակալ ինֆորմացիա պարտադրել է, ուրիշ ոչինչ։ Եթե մեծ շահեր էլ չկան, ուրեմն միջանձնային է, եթե դա էլ չէ. ուրեմն՝ նեղանձնային։)Բացառություններ չկան, կարծեք թե։
    Հ.Գ. մեկնաբանություն ավելացնելը բարդացրել եք։)

    ReplyDelete
  3. Կողմնակալ տեղեկատվությունն արդեն լրագրություն չէ` քարոզչություն է կամ հակաքարոզչություն:

    ReplyDelete
  4. xosky hayastanyan lragrutyan masin e!

    ReplyDelete
  5. Դե որ սա վրեժ էր Շանթի կողմից դա պիտի որ բոլորը հասկանային, բայց ...
    Ու եթե շանթը այդքան բարձր մշակութային վարկանիշ ունեցող ալիքա,թող մի հատ իրա բարձրաշխարհիկ սերիալներին կողքից նայի էլի:
    Ուղղակի տեսնես երբ պիտի մեր ժողովուրդը սկսի առանց մտածելու ուրիշի կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելուց : Ճիշտա Վահրամին բարկացրին ու էմոցիաների ազդեցության տակ բան ասեց որ պետք չէր, բայց իրանք հատուկ հենց էտ մասերի վրա կետրոնացան ու իրանց ձայնը հասցրեցին մինչ Ադրբեջան: "Ապրեեեք Շաաատ" :

    ReplyDelete