Saturday, February 19, 2011

ՈՎ ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է` ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՏՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

"Առավոտ" թերթի փետրվարի 17-ի համարի գովազդի էջում պատահաբար աչքովս ընկավ հետեւյալ հայտարարությունը. "Շնորհակալություն եմ հայտնում Վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժանմունքի բուժանձնակազմին` հոգատար վերաբերմունքի, մարդկային բարձր որակների եւ պրոֆեսիոնալիզմի համար, որի արդյունքում վերադարձա Հայաստանի քաղաքական դաշտ:
Խոնարհումով` Դավիթ Հակոբյան
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ":
Ոնց մեկնաբանեմ, որ մնամ պատշաճության սահմաններում... Դե, ով ոնց կարողանում է` այդպես էլ վերադառնում է: Կամ` ինչպիսին մեր քաղաքական դաշտն է, այդպես էլ այնտեղ մտնում են ու վերադառնում:

5 comments:

  1. բաաաաաաաաաաաաացեց... որ սեղանի տակից դուրս գամ, կփորձեմ ավելի իմաստավոր մեկնաբանություն գրել :)))))

    ReplyDelete
  2. :)))))))
    էդ ոլորտի շնորհիվ շատերն են վերադարձել (կամ մնում) քաղաքական դաշտում: Էս մեկը գոնե հարգեց արմատները :ՃՃՃՃՃՃՃՃՃ

    ReplyDelete
  3. վերադարձ через ж***

    ReplyDelete
  4. Դարձյալ պրոկտոլոգիայի թեմայով. մի քանի տարի առաջ "Առավոտ" թերթի գովազդի էջում տեսել էի հայտարարություն, որի առաջին 6 բառերը երբեք չեմ մոռանա.
    "Հայ Առաքելական Եկեղեցու Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ"

    ReplyDelete