Մարդ, որ այսպիսի սքանչելի բան է տեսնում` չի կարողանում միայնակ վայելել, ուզում է կիսել ուրիշների հետ: Սա թերթերից մեկում հրապարակված հարցազրույց է, որի նախաբանն արդեն իսկ փայլում է տրամաբանությամբ. “Քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մանկապղծության թեման ակտուալ է դարձել, երեկ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ժամանակին համասեռամոլության դեմ պայքարի առաջամարտիկ Հայ Արիների Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից”:
- Ձեր տեղեկություններով` ներկայումս քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա կա, որի սեռական կողմնորոշումը անհամատեղելի է կոնկրետ ձեր գաղափարաբանության հետ։
- Ներկայումս պաշտոնավարողների մեջ կան մեկ տասնյակ մարդիկ, որոնք հստակ այլասերված կողմնորոշում ունեն։ Կան նաեւ կասկածելիներ։ Այդ ամենի մասին մենք առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Գուցե նաեւ ասուլիս տանք։
- Կներեք, բայց ո՞նց եք պատրաստվում ստուգել նրանց սեռական վարքը։
- Եթե հիմա ասեմ, թե ինչ ձեւերով ենք պարզելու նրանց կողմնորոշումը, շատ արագ կփակեն այդ ճանապարհը։

Անձամբ ինձ համար բազմաթիվ անպատասխան հարցեր մնացին` ասենք, թե հատկապես ինչպես են փակում այն ճանապարհը, որով կարելի է ստուգել սեռական կողմնորոշումը:
Այս առթիվ հիշեցի մի հանճարեղ դրվագ.
ReplyDeleteԼրագրողը մեր բլոգեր ախպորը՝ Ռուբեն Մուրադյանին հարցնում է՝ դուք բլոգեր ե՞ք։
- Այո՛։
- Իսկ դո՞ք ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլների՞ն...
Վարագույր...
Բառեր չկան, ծխում ենք լուռ :)))
Like u share aretsi!
ReplyDeleteAnmahakan er.
Այո եվ այդ լրագրողը հենց մեր թերթից էր::)
ReplyDelete