Կա միայն Արմենիայի կնիքը |
Եվ այսպես, թիվ 1 մրցույթի միակ մասնակիցը «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն էր, որը 2010 թվականի իր մրցութային առաջարկում նշել է. «Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամբողջությամբ իրականացրել է իր նախորդ մրցութային առաջարկի հիմնախնդիրները, չասելու համար, որ շատ ու շատ ոլորտներում նույնիսկ առաջ անցնելով տրված խոստումներից»: Սակայն իր նախորդ՝ 2003-ի առաջարկում «Արմենիան՚» ծրագրային քաղաքականությունը ներկայացնելիս շարադրել էր արդեն իրականացված ծրագրերը՝ ընդամենը հավելելով. ՙԱպագայում դրանք էապես փոփոխվելու են՚: Եվ ինչպես այն ժամանակ հնարավոր չէր առանձնացնել, թե ՙԱրմենիան՚ ինչ է խոստացել ու կատարել կամ չի կատարել՝ նույնն է նաեւ այժմ: Մրցութային նոր առաջարկում էլի վերաշարադրել են իրենց իրականացրած ծրագրերը: Հայրենական հաղորդումների ծավալը նշել են 92 տոկոս՝ հավելելով, թե դրան արդեն հասել են, սեփական հաղորդումների ծավալը՝ 90 տոկոս. ՙՆերկայումս գիտակրթական եւ մշակութային հաղորդումների սակավ ծավալը պայմանավորված է հեռուստադիտողների՝ նման հաղորդումների նկատմամբ քիչ պահանջով, սակայն ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությունը փորձում է հեռուստադիտողների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել մշակութային եւ գիտակրթական հաղորդումների նկատմամբ՚:
Եվ էլի՝ կա միայն Արմենիայի կնիքը |
Ապագա ծրագրերը մանրամասնելու առումով բավական սակավախոս այս ընկերության մրցութային առաջարկում սակայն հանգամանալից շարադրված են այսօրինակ մանրամասներ. ՙՙԱրմենիա՚ հեռուստաընկերության հաշվապահությունը իրենից ներկայացնում է մի բաժին, որը գլխավորում է գլխավոր հաշվապահը՚, ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության հաշվապահության բաժինը տարիների ընթացքում բազմիցս է արժանացել գովասանքի ղեկավարության կողմից իր պարտականությունների պատշաճ եւ ժամանակին կատարման համար՚, ՙԳանձապահների բաժինը հանդիսանում է ցանկացած ընկերության օրենքով սահմանված պարտադիր օղակներից մեկը՚, ՙԱնվտանգության բաժինը իրականացնում է հեռուստաընկերության տարածքների պահպանությունը, ինչպես նաեւ ապահովում է աշխատակիցների անվտանգությունը՝ արտագնա նկարահանումների ժամանակ՚: Առավել մանրամասն՝ նաեւ գրաֆիկական պատկերներով, ներկայացված է, որ 2009 թվականին ՙԱրմենիան՚ ՙմիշտ գլխավորել է հեռուստատեսությունների վարկանիշային աղյուսակը, ինչը վկայում են GFK ընկերության վարկանիշային պաշտոնական տվյալները՚: Նաեւ, որ ՙ2010 թվականը ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությունը նույնպես դիմավորեց եւ այժմ արդեն ավարտին է հասցնում՝ պահպանելով բացարձակ առաջատար դիրքեր հեռուստատեսային շուկայում եւ որպես շուկայի ամենամեծ հեռուստադիտողների բանակն ունեցող, եւ որպես ամենավարկանիշային հեռուստատեսություն: Ինչի մասին կրկին վկայում են GFK ընկերության պաշտոնական վարկանիշային տվյալները՚:
Ռաֆիկ Հովհաննիսյանը՝ Արմենիայի փաթեթում |
Ռաֆիկ Հովհաննիսյանը՝ Արմնյուզի փաթեթում |
Չի սխալվում նա, ով ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում: Քանի որ այն դեպքերում, երբ մրցութային առաջարկում ընդգրկվել են փաստաթղթեր՝ նկատելի են դարձել որոշակի թերացումներ: Ասենք, լուսանկարներում ներկայացված է ՙWARNER BROS. INTERNATIONAL TELEVISION DISTRIBUTION INC՚-ի հետ 2010 թվականի փետրվարի 26-ի համաձայնագիրը, որը ճիշտ է՝ տիտղոսաթերթի վրա է, բայց կնիք չկա, ճիշտ է՝ ստորագրություն կա եւ գրված է տնօրեն, բայց չկա անուն ազգանուն: Նույն պատկերը նաեւ ՙDigital rights group limited՚-ի հետ կնքված համաձայնագրի դեպքում է՝ էլի կնիք չկա, անուն ազգանուն չկա: Եվ ՀՌԱՀ նախագահը սրանք էլ կարող էր անվանել ՙանորոշ անձանց կողմից տրամադրված՚ կամ անգամ կեղծ փաստաթղթեր: Սակայն նշենք, որ այս համաձայնագրերը հեռարձակման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ են, եւ անմիջական նշանակություն չունեն հաղթողին որոշելու համար:
Օրենքով հաղթողին որոշելու չափանիշներից մեկը աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն է, մինչդեռ ՙԱրմենիայի՚ եւ ՙԱրմնյուզի՚ մրցութային առաջարկներից մյուս լուսանկարներն ապացուցում են այն, ինչ առանց այդ էլ հանրահայտ էր, որ այդ հեռուստաընկերությունների ռեսուրսները նույնն են: ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության մրցութային առաջարկում նշված է ՀՀ վաստակավոր լրագրող Ռաֆիկ Հովհաննիսյանը որպես ՙ2000-ից մինչեւ հիմա՝ ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան՚: Ռաֆիկ Հովհաննիսյանը նշված է նաեւ ՙԱրմնյուզ՚ ընկերության մրցութային առաջարկում, ինչպես նաեւ լրագրողներ Արկադի Գրիգորյանը, Արմինե Ամիրյանը, որոնք հայտնի են որպես ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության աշխատակիցներ: Մինչդեռ ՙԱրմենիայի՚ մրցութային առաջարկում նշված աշխատակազմի մեծամասնությունը նրանց սերիալում նկարահանվող դերասաններն են՝ Արմեն Մարությանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ղամբարյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ այլք:
Առաջ անցնելով նշենք, որ մեր ձեռքի տակ կա նաեւ մեկ այլ հեռուստաընկերության մրցութային առաջարկ, որի հենց ֆինանսական առումով վճռորոշ փաստաթղթերից մեկը չի պարունակում անհրաժեշտ տվյալները: Այս մասին՝ հաջորդիվ:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Պահոոոոոո....
ReplyDeleteԿասկածում էիր, Արթուր ջան, որ բոլորի առաջարկներում էլ թերացումներ եղել են, բայց ՀՌԱՀ-ի աչքին, սովորականի պես, միայն Ա1-ն երեւաց: Դե, չեն կարողանում նրանք հավասար մոտեցում ցուցաբերել, էլի:
ReplyDeleteՅօ-մօյե, ինչպես ռուսն ա ասում
ReplyDeleteՍամվել ջան, փաստորեն՝ գրեթե ամբողջ Սունդուկյանի թատրոնը Արմենիայի աշխատակազմն է, որի մասնագիտական պատրաստվածությունը՝ որպես լրագրողների, ՀՌԱՀ-ը շատ բարձր է գնահատել :)))
ReplyDeleteԴե բա - կհամեմատես թաթրոնի գելերին ինչոր մի լրագրողի հետ՞ :ՃՃՃՃ
ReplyDeleteՓաստորեն սա ոչ թե հեռարձակման մրցույթ էր, այլ «Արտավազդ» մրցանակաբաշխություն: :ՃՃՃՃՃՃ
ReplyDeleteԱսենք, 2013 թվականին ՙԿսկսվեն ինտեգրման աշխատանքները միջազգային սոցիալական կայքերին, ինչպիսիք են Twitter, Facebook՚: LOL LOL LOL. mi qich el spasein, 2015-y inch vat a 2013-ic ? inch en uzum edqan shtapel socialakan cancerum yngrkvelu harcum. Shat en araj ynknum ...
ReplyDeleteAn jan apres !!!! shnrohakal em ais nyuti hamar.
ReplyDelete«Արտավազդ» մրցանակաբաշխություն 40 պայմանական լրագրողների համար :ՃՃՃ
ReplyDeleteՍեդուլիկ ջան,լուրջ կազմակերպություններին Twitter-ում, Facebook-ում հաշիվ բացելու համար երեւի երեք տարի է պետք ու լիքը ֆինանսական միջոցներ` գուցե վարկեր, դրամաշնորհներ: Էդ մնացածների համար է երեւի ձրի եւ հինգ րոպեն էլ բավական :)
ReplyDeleteԻսկ եթե այդ ժամանակ այդ ցանցերը գոյություն չունենան ՀՌԱՀը պի՞տի զրկի լիցենզիաից...
ReplyDeleteՍարհատ ջան, ոչնչով չհիմնավորված հույս ունեմ, թե գոնե առաջիկա տասնամյակում կտեսնենք նման բան, որ իր ստանձնած պարտավորությունները չկատարելու համար ՀՌԱՀ-ն առնվազն տույժի կենթարկի որեւէ հեռուստաընկերության: Նախորդ մրցութային պարտավորությունների պարագայում, որոնց մեծամասնությունը մնացել է անկատար, որեւէ նման քայլ չի կատարվել:
ReplyDeleteՍտեղ «կլյուչեվոյ» միտքը՝ ոչնչով չհիմնավորվածն էր...
ReplyDelete