Monday, March 21, 2011

ԲԵՐԵՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՍՔԻ

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հարցին, թե ինչու, այնումենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դա դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռևս 5-րդ դարում ասել է հետևյալը.«Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց»,Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հ. Գ. Հիմա ինձ հետաքրքրում է` այն բոլոր վերլուծաբանները, ֆեյսբուքահայերը եւ այլք, որոնք անցած օրերին Տեր-Պետրոսյանի այս քայլը պաշտպանում էին` այն պայմանավորելով քաղաքական դրդապատճառներով, արդյոք վերափոխելու են իրենց գրածները եւ սկսելու են արվածն արդարացնել արդեն քրիստոնեական նկատառումներով:
Սակայն այս թեման ինձ համար այլեւս հետաքրքիր չէ: Ակնհայտ է` ՀԱԿ-ը նախապատրաստվում է խորհրդարանական եւ նախագահական ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին: Եվ ինչպես իշխանությունն է միշտ փորձում ոչնչացնել ընդդիմությանը, այնպես էլ հիմա իրենք են ձգտում առնվազն նսեմացնել (քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական բոլոր եղանակներով) ընդդիմադիր դաշտում իրենց մրցակիցներին, ցանկացած մեկի, որ կարող է իրենցից ապագայում թեկուզ մի քանի ձայն խլել:

4 comments:

  1. Մի հատ էս մարդուն բացատրեք, որ ծոմապահությունն ու հացադուլը իրարից տարբերվում են՝ հենց իր նշած բարոյական կոդեքսով:Ու որ իր նշած բարոյական կոդեքսով՝ չի կարելի քննադատել/նսեմացնել, հատկապես ուրիշների աչքում սեփական անձը «բարձրացնելու» նպատակով: Ու հենց նույն բարոյական կոդեքսով՝ եթե լավ մարդ լիներ, ինքը քաղաքականությամբ չէր զբաղվի:

    ReplyDelete
  2. Ինձ այդ բարոյական կոդեքսից ամենաշատը դուր է գալիս այն, որ պետք չէ ուրիշին անել այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն:

    ReplyDelete
  3. ընդիմությունը տակտիկական սխալներ է անում միմիանց հետ չհամագործակցելով, չքննարկելով ակցիաների, գործողությունների կազմակերպումը, Արդյունավետ կլիներ, նաև Ռաֆիի արևմտամետական սկզբունքներն են մասնակցային որոշումներիընդունումը գործողությունների իրականացման համար, չի երևում հենց ժառանգության և ընդհանրապես ընդիմության որոշումների ընդունման մասնակցային մեթոդների կիրառումը, և ոչ միայն ժառանգության
    ընդիմությունը կլինի հզոր իշխանություն եթե նախքան իշխանության գալը տիրապետի այդ սկզբունքներին
    թե չե ինչ սկզբունքների տիրապետեց այդ սկզբունքներով էլ իշխանություն է լինելու, ժամանակ չի ունենալու նոր սկզբունքներ ձևավորելու
    սա է իմաստը որ խաղախ իշխանափոխությունը առավելություն է ստանում հեղափոխության նկատմամբ

    ReplyDelete
  4. Էդքան լավ քրիստոնյա ա Լևոնը ու չգիտի ''Մի դատիր, որ չդատվես'' հասարակ կանոնը....

    ReplyDelete