Հարգելի Աննա:
Միշտ գնահատել եմ քո անկողմնակալ ու օբյեկտիվ գնահատականները: Իրոք դու մեր ժամանակների լավագույն լրագրողներից ես: Սակայն պետք է նշեմ, որ վերջերս ինչ-որ չափով օբյեկտիվության տատանումներ կան` կապված որոշակի ուժերին պաշտպան կանգնելու ցանկության հետ: Թերեւս քո այս հոդվածում բարձրացված անհանգստությունը` Ր.Հովհաննիսյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի չայցելելու կապակցությամբ կարելի էր համարել արդարացված, եթե դու օբյեկտիվորեն բարձրացնեիր նաեւ հետեւյալ հարցերը.
ա)ինչու Ր.Հովհաննիսյանը 10 օրերի ընթացքում գեթ մեկ անգամ չայցելեց Լեւոն Տեր-Պետրոսյանին քո հոդվածի մեջ ներկայցաված նկարում նստած օրերին (համաձայն եմ քեզ հետ, որ բումերանգի կանոնը շատ կարեւոր կանոն է),
բ) ինչու Ր.Հովհաննիսյանը բոլոր նրանց, ովքեր կողմ քվեարկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանելու համար, անվանեց դավաճաններ, ՀԱԿ ագենտներ եւ ամեն ինչ արեց նրանց մի մասին կուսակցության վարչության կազմից հեռացնելու համար,
գ) ինչու Ր.Հովհաննիսյանը աննպատակ ու անպահանջ հացադուլ հայտարարեց ՀԱԿ մեծ հանրահավաքի նախօրեին,
դ)ինչու Ր.Հովհաննիսյանն ու նրա կուսակցությունը չի միանում այդ համաժողովրդական շարժմանը, որտեղ իրենց ուժերը մեկտեղել են 18 կուսակցություններ ու հասարակական-քաղաքական նախաձեռնություններ, հանրության մեջ մեծ կշիռ ունեցող անհատ մտավորականներ ու անձինք (այս պարագայում Ր.Հովհաննիսյանն իրավունք ունի արդյոք խոսելու հատվածապածտության մասին?, Չե որ նա դրա տիպիկ ամբիցիոզ մարմնավորումն է):
Ահա եթե այդ հարցերին օբյեկտիվորեն պատասխանես (իսկ դու դրա լրիվ հնարավորությունն ունես, քանի որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը "Ժառանգություն" կուսակցության քանդման դառը օրերի մասին ես քեզ ներկայացրել եմ),ապա կստանաս հարցերիդ պատասխանը:Նշեմ, որ այդ փաստաթղթերի թվում էին կուսակցության վարչության նիստերի արձանագրությունները, ստորագրված Ա.Բախշյանի կողմից, իմ անձնական նամակներն` ուղղված Ր.Հովհաննիսյանին` կուսակցությունում տեղ գտած կեղծիքների փաստերի, աճող անհանդուրժողականության մթնոլորտի, կողմնապաշտության, հատվածապաշտության ու իշխանության վերազանցման մասին, ընտրակաշառքների փաստերի մասին եւ այլն:
Ի լրումն վերոհիշյալի, պետք է տեղեկացնեմ նաեւ հետեւյալի մասին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ժառանգության հանդիպման ժամանակ միակ մարդն ես էի, որ պնդեցի ավգյան ախոռները սկսած 1991 թ. մաքրելու մասին: Ահա այսօր ես ՀԱԿ խորհրդի անդամ եմ եւ նույն կենսադիրքորոշմամբ էլ հանդես եմ գալիս խորհրդի նիստերին: Պետք է ասեմ, որ ընկալվում եմ եւ ոչ մի անհանդուրժողականության չեմ հանդիպում: Գործում եմ արդարության ու ազատության իմ սկզբունքներին համապատասխան, ինչը ոչ մեկին Կոնգրեսում չի արգելվում, անգամ` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Սա այն առումով, որ դու քո հոդվածում հարց ես տալիս, թե ինչու ոչ ոք նրա շրջապատից ոչինչ չի ասում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ասվում է, իսկ նա խոհեմորեն, առանց դավաճաններ ասելու, մեծահոգաբար տալիս է պատասխաններ ու քննարկում բարձրացված հարցերը:
Իսկ հիմա անդրադառնամ քո հոդվածին արձագանքողներից մեկի` arman-ի մեկնաբանությանը, մասնավորապես հետեւյալ խոսքերին. "Ժառանգությունը երիտասարդ ուժ է, եւ դեռ չարատավորված, թողեք թող ինքնուրույն կայանան": Նախ կայանալու համար նրանք բավական ժամանակ ունեին, սակայն ինչպես երեւում է չստացվեց: Չստացվեց, քանի որ նրանց շահագրգռությունն այլ էր: Ուղղորդվելով իշխանության տարբեր ուժերի կողմից` Ս.Սարգսյան, Ա.Հովսեփյան, Ռ.Քոչարյան եւ այլն, եւ հույս ունենալով նրանց աջակցությամբ 2013 թ. նախագահական ընտրություններում Ր.Հովհաննիսյանի թեկնածությունը դնելու եւ պաշտպանելու ուղղությամբ (անհրաժեշտ խիստ գաղտնի վերլուծականն ու երաշխավորություններն ինձ մոտ են եւ պատրաստ եմ "Առավոտ" օրաթերթի էջերում քննարկել դրանից հատվածներ, կուսակցությունը լծվեց "դհոլային" ընդդիմության գործընթացին: Դրա վառ վկայությունն են կուսակցության գործունեությունը սահմանված շրջանակներում իշխանությունների քննադատության գործում, ոստիկանների հետ վերջին շոուները, հանրաճանաչ ընտրակեղծարար, ՀՀԿ-ական Տիգրան Փոստանջյանի (ով չի խորշել անգամ "Ժառանգության" կուսակցության խորհրդարանական ու նրա կողմնակիցների Արաբկիրում տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններում, նախագահական ընտրություններում ընդդիմության քվեները չհաշվելուց) պաշտպանության քաղաքականացման եւ այլ կեղծ բեմականացումները:
Ահա այսքանը: Ես չեմ ցանկանում այլեւս ծավալվել: Միայն կցանկանայի նշել, որ կեղծիքների, ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, ահաբեկության հովանավոր Ր.Հովհաննիսյանը չի կարող հավակնել ժողովրդի շահերը պաշտպանող անձի կարգավիճակին: Ես էլ էի հավատում նրա անկեղծությանը, ազնվությունը, անարատությանը, մինչեւ այն դեպքերը, որոնք ես իմ աչքով ականատեսն եղա եւ որոնք փաստագրված են կուսակցության փաստաթղթերում ու գործունեության մեջ:
Ատելությունը չէ, որ ինձ առաջնորդել է այս մեկնաբանությունը գրել: Ինձ այս մեկանբանությունը գրելուն մղել է ապատեղեկատվությունը վեր հանելու, ճշմարտությունը ասելու, կեղծիքի հովանավորի դեմքը ներկայացնելու եւ նրանից ազգի հերոս դարձնելու իմիջի ձեւավորումը կանխելու ցանկությունը:
Ի վերջո, չի կարելի վստահել կեղծիքներն ու ահաբեկությունը հովանավորող, ուղղորդող եւ իրականացնող, ժողովրդական շարժման (ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի) նկատմամբ ատելությամբ ու ամբիցիաներով լցված անձին դարձնել ծողովրդի պաշտապան ու ժողովրդահաճո անձ:
Համաձայն եմ հարգելի Աննա, բումերանգի օրենքը միշտ պետք է գործի: Շուտ, թե ուշ, սակայն կգործի: Հիշելով աըդ մասին նշեմ, որ ես նույնպես պատրաստ եմ կրելու բումերանգի օրենքի հետեւանքները, եթե այս մեկնաբանության մեջ դույզն ինչ մեկ սխալ կամ էլ ապատեղեկատվություն եմ ներկայացրել:
Վերջապես փոքր կեղծիք անողը մեծ կեղծիք անողից ոչնչով չի տարբերվում: Ուրեմն Ր.Հովհաննիսյանը Ս.Սարգսյանից ու Ռ.Քոչարյանից ոչնչով չի տարբերվում: Հետեւաբար. ՎՍՏԱՀԵԼ նրան ՉԻ ԿԱՐԵԼԻ:
Ես գիտեմ, թե իմ այս մեկնաբանությանն ինչպիսի արձագանքներ են հաջորդելու, հատկապես "Ժառանգություն" կուսակցության անդամների կողմից ուղղորդվող եւ չեմ պատրաստվում դրանց արձագանքել այս ցանցում: Եթե կարող ես հարգելի Աննա, ապա պատրաստ եմ ձեր թերթի էջերում անդրադառնալ այս փաստերին` ձեռքներիս ունենալով իմ, ինչպես նաեւ քո մոտ առկա գրավոր փաստաթղթերը, ապա ես պատրաստ եմ դրան:
Հարգանքով,
"Ժառանգություն" կուսակցության վարչության նախկին փոխնախագահ`
Մովսես Արիստակեսյան
Ի դեպ, շարադրեմ նաեւ մի քանիսն իմ անհամաձայնություններից, որոնք ունեմ այս արձագանքի վերաբերյալ: Դրանք ներկայացրել եմ նաեւ պրն Արիստակեսյանին` նամակում:
ReplyDeleteԵս կարծում եմ, որ անհնար է թերագնահատել այն աջակցությունը, որը Ժառանգությունը ցուցաբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր աջակիցներին մարտի 1-ին, եւ դրանից հետո:
Ես չեմ հիշում Րաֆֆի Հովհաննիսյանի որեւէ հրապարակային խոսք, երբ նա Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկածներին դավաճան ու ՀԱԿ-ի ագենտ անվանած լիներ:Եթե նման բան կա` խնդրում եմ տեղադրել ուղիղ խոսքի լինքը:
Չեմ կարծում, թե քաղաքական ուժի կողմից իր ինքնուրույնությունը պահպանելու ձգտումը դատապարտելի է: Սա` այն հարցին ի պատասխան, թե ինչու Ժառանգությունը չի միանում ՀԱԿ-ին:
Քաղաքական որեւէ գործիչ իմ կուռքը չէ: Ոչ մեկի հանդեպ անվերապահ հիացմունք չեմ տածում: Սակայն կարծում եմ, ուղղակի Ժառանգությունից պրն Արիստակեսյանի դուրս գալու տհաճ պատմության հետեւանքն է, որ հիմա նման, իմ կարծիքով, ոչ հիմնավոր գնահատականներ կամ ուղղակի անձնական վիրավորանքներ է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին անվանելով "ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, ահաբեկության հովանավոր":
Եվ վերջապես` իմ բլոգն է իմ սեփական տարածքը: Իսկ Առավոտ թերթում քննարկումներ ծավալելու համար ցանկացած ոք պետք է դիմի թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին: