Saturday, May 28, 2011

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Այս գրությունն ազդարարում է, որ չի կարելի նստել կամ պառկել հանրային մայթերին առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը: Ենթադրվում է, թե մնացած ժամանակ կարելի՞ է քնել փողոցում:








Friday, May 20, 2011

Պոռնո` աշխատաժողովի ընթացքում (տեսանյութ)

Այսօր ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում անցկացվել է բարեփոխումների առաջին աշխատաժողովը, որին ներկա է եղել նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Աշխատաժողովի որոշ մասնակիցներ այնքան են ձանձրացել դրա ընթացքում, որ որոշել են ժամանակն իզուր «չվատնել» եւ համացանցային փնտրտուքով զբաղվել: Slaq.am-ի տեսախցիկը որսացել է, թե ինչպես է աշխատաժողովին մասնակցող պաշտոնյան պոռնո դիտում այդ ընթացքում:
www.slaq.am

Monday, May 2, 2011

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

Մի վատ սովորություն ունեմ` հանգստանալ չեմ կարողանում. միշտ հետս նախկինում` թերթեր, իսկ հիմա համակարգչային ֆայլ դարձրած նյութեր եմ ունենում` հոդվածներ, որոնք ավելի վաղ չեմ հասցրել ընթերցել:
Ահա եւ այդ պատճառով միայն հիմա` բավական ուշացումով կարդացի այն, ինչ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր ապրիլին.

-Մի բան ես հաստատ լավ չեմ հասկանում. քրիստոնյա ժողովուրդը ո՞նց կարող է այսքան դժգոհ լինել կյանքից: Ես հասկանում եմ` սոցիալական խնդիրներ կան, արդարության անհրաժեշտություն կա, բայց գիտեմ նաև, որ մարդը պարտավոր է ամեն օր Աստծուն շնորհակալ լինել՝ իրեն կյանք պարգևելու համար: Լա՛վ, ինչո՞ւ մենք պետք է աշխարհում առաջին տեղն զբաղեցնենք դժգոհ լինելու առումով: Տատս հավատացյալ կին էր, միշտ ասում էր՝ համբերությունը կյանք է: Հիմա մենք դարձել ենք անհամբեր, անհանդուրժող, ագրեսիվ: Ես շատ հաճախ զարմանում եմ նաև որոշ մարդկանց ատելության վրա: Գիտեք՝ կան ազգեր, որ ավելի ծանր վիճակում են, քան մենք, ունեն շատ ավելի ծանր խնդիրներ, բայց այսքան դժգոհ չեն։ Ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը` ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:

Այս ամենին ի պատասխան մեջբերում եմ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ասածը. "Այսօր ՀՀ-ում, բացի իշխանություններին մոտ կանգնած մարդկանցից, գոհ մարդ չկա":

Ես հավելեմ` իմ առանձնազրույցներից դատելով, շատ իշխանավորներ էլ առանձնապես գոհ չեն մեր կյանքից: Դե, վարչապետը թերեւս բացառություն է:

Saturday, April 30, 2011

ԼԵՆԻՆԸ ՍԻԵԹԼՈՒՄ

Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում: Երկար տարիներ անց` առաջին անգամ դա զգացի այստեղ` Ամերիկայում: Այն պահին, երբ տան ճանապարհին` ավտոբուսից տեսնելով Լենինի արձանը, ինձ զգացի այնպես` կարծես գտել եմ կորցրած հարազատիս: Մեղա, մեղա, երբեք չէի պատկերացնի, որ զուգահեռ կանցկացնեմ Լենին եւ հարազատ բառերի միջեւ :
Բայց դե` մի կերպ պիտի բացատրեմ, չէ, թե ինչու է իմ բլոգի այս գրառումը հենց Սիեթլում, ավելի ճիշտ` դրա Ֆրեմոնթ արվարձանում կանգնեցված Լենինի արձանի մասին:

Friday, April 29, 2011

ԽՄԲԱԳԻՐԸ ՊԻՏԻ ՇԱՏ ԼԱՎ ԻՄԱՆԱ ՕՐԵՆՔԸ

International center for journalist (ICFJ) կազմակերպության կազմակերպած “ Նոր մամուլ, նոր մարտահրավերներ. Լրագրության լավագույն փորձառությունը նոր ժամանակաշրջանի համար”  ծրագրի ընթացքում Վաշինգթոնում գտնվող հայ լրագրողներս առիթ ունեցանք հանդիպելու Fletcher, Heald & Hildreth, PLC հեռարձակման եւ հաղորդակցության իրավական գրասենյակի հատուկ խորհրդական Քեյվին Գոլդբերգի հետ: Այս իրավաբանի հետ զրույցը Ամերիկայում խոսքի ազատության եւ մամուլի հարցերի` մասնավորապես այն խնդրի վերաբերյալ, թե ինչպես են այստեղ կարգավորվում վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված պատասխանատվության հարցերը` զուգահեռների տեղիք տվեց հայաստանյան իրականության հետ:
Եվ այսպես` նախ լավ լուրերը: Ամերիկայում երբեք պատասխանատվության չէին ենթարկի որեւէ մեկին գավառացի անվանելու համար: Քեյվին Գոլդբերգը մեր հիշատակմանը, թե Հայաստանի նախկին նախագահը փորձում է պատասխանատվության ենթարկել թերթերից մեկին` իրեն նաեւ գավառացի անվանելու համար` պատասխանեց, թե ԱՄՆ-ում դա չէին համարի վիրավորանք, այլ կգնահատեին ուղղակի կարծիք, որի համար պատասխանատվության չեն ենթարկում: Սակայն հաստատ պատասխանատվության կկանչեն, ասենք, նման հայտարարության համար` “Իմ կարծիքով, նա մարդասպան է”:

Wednesday, April 20, 2011

ՄԵՐ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ


Էս են հերթն է, որում կանգնած էր Հրայր Թովմասյանը:
Թեեւ ինքն արդարադատության նախարար է, բայց հերթում հիմա ես եմ առաջինը` իր անցած տեղերն անցնելով գիշերով:

Վաշինգթոնում Ռուզվելտի մեմորիալում հաջորդ հայտնվող հայն արդեն այս դռնով պիտի ներս մտնի: Ուրիշ ձեւ չկա: