Saturday, May 28, 2011

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Այս գրությունն ազդարարում է, որ չի կարելի նստել կամ պառկել հանրային մայթերին առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը: Ենթադրվում է, թե մնացած ժամանակ կարելի՞ է քնել փողոցում:











Գիտե՞ք արդյոք, որ կա նաեւ փոխադրամիջոցում էթիկայի վարքականոն: Այն Սիեթլում փակցված էր յուրաքանչյուր ավտոբուսում, որոնք այստեղ, չգիտես ինչու, Մետրո են անվանվում: Ըստ այս վարքականոնի՝ չի կարելի պառկել նստատեղերին, հարկ է ավտոբուս “ծառայություններն ու հնարավորություններն օգտագործել միայն փոխադրման նպատակով”: Թե էլ ի՞նչ նպատակով կարելի է դրանք օգտագործել՝ վարքականոնը լռում էր: Բայց ընդհանրապես՝ առաջարկում էր ճիշտ բաներ անել:

Բազմաթիվ սրճարանների եւ ռեստորանների վրա առկա է բացատրական այս մակագրությունը, թե դրանք նաեւ հանրային զուգարաններ չեն: Մի նման մակագրություն էլ Հայաստանում վերելակներում եւ անցումներում փակցնեին՝ տեսնես կօգնե՞ր:

Սիեթլի Ֆրեմոնթ արվարձանում կանգնեցված կոմունիստական կուսակցության առաջնորդի՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանն վաճառքի է հանված: Բայց մինչ գնորդը կգտնվի՝ արձանի ցուցանակը պարզաբանում է, թե սա Լենինը չէ, արձանի մեջը փուչ է եւ այլն: Թե չէ հանկարծ ինչ որ մեկը կարող էր կարծել, թե արձանն իրականում հենց Լենինն է, որ կա՞:


Ի դեպ, Սիեթլի արվեստի թանգարանի առջեւ յուրօրինակ Բանվորի արձան էլ կա: Միայն շատ տափակ է, եւ մուրճն էլ անընդհատ վերուվար է անում:

Եվս մի տարօրինակ մակագրություն՝ ՙՀամբույրների դասեր՚: Ըստ գովազդի՝ ատամներով համբուրվելն արժե մոտ 10 դոլար, իսկ առանց ատամների՝ մոտ 30 դոլար: Հաշվի առնելով, որ համբույրի ՙդասատուն՚ անատամ էր՝ նա շատ թանկ էր գնահատում իր ծառայությունները: Միայն հարցական է, թե ով այդքան կվճարեր, մեղմ ասած, ոչ այնքան բարետես ծերուկի հետ համբուրվելու համար:

Խիստ կասկածելի մի հաճոյախոսություն. ՙԵս տեսնում եմ պանրի կարկանդակ քո աչքերի մեջ: Ո՜չ: Ո՜չ ազդրերի մեջ՚:

Ինչ որ մեկը կկարծի, թե ինքս էի կանգառում սպասողների արձանների վզից կախել ՙԳնա, Աննա՚ գրությունը: Բայց վկա ունեմ՝ ամերիկաբնակ Արա Հակոբյանը, որ արձանները հենց այդպես էլ կանգնած էին՝ նաեւ զուգված-զարդարված:

www.aravot.am

No comments:

Post a Comment