International center for journalist (ICFJ) կազմակերպության կազմակերպած “ Նոր մամուլ, նոր մարտահրավերներ. Լրագրության լավագույն փորձառությունը նոր ժամանակաշրջանի համար” ծրագրի ընթացքում Վաշինգթոնում գտնվող հայ լրագրողներս առիթ ունեցանք հանդիպելու Fletcher, Heald & Hildreth, PLC հեռարձակման եւ հաղորդակցության իրավական գրասենյակի հատուկ խորհրդական Քեյվին Գոլդբերգի հետ: Այս իրավաբանի հետ զրույցը Ամերիկայում խոսքի ազատության եւ մամուլի հարցերի` մասնավորապես այն խնդրի վերաբերյալ, թե ինչպես են այստեղ կարգավորվում վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված պատասխանատվության հարցերը` զուգահեռների տեղիք տվեց հայաստանյան իրականության հետ:
Եվ այսպես` նախ լավ լուրերը: Ամերիկայում երբեք պատասխանատվության չէին ենթարկի որեւէ մեկին գավառացի անվանելու համար: Քեյվին Գոլդբերգը մեր հիշատակմանը, թե Հայաստանի նախկին նախագահը փորձում է պատասխանատվության ենթարկել թերթերից մեկին` իրեն նաեւ գավառացի անվանելու համար` պատասխանեց, թե ԱՄՆ-ում դա չէին համարի վիրավորանք, այլ կգնահատեին ուղղակի կարծիք, որի համար պատասխանատվության չեն ենթարկում: Սակայն հաստատ պատասխանատվության կկանչեն, ասենք, նման հայտարարության համար` “Իմ կարծիքով, նա մարդասպան է”:
Ընդհանրապես` ըստ նրա, իրենք հանրային դեմքերին շատ էլ մեղմ չեն վերաբերվում` նրանք առավել անպաշտպան են մամուլի առջեւ, քան այլ քաղաքացիները: Պատճառաբանությունը մասնավորապես այս է, թե հանրային դեմքերը հատուկ դեր ունեն հասարակության մեջ եւ ավելի մեծ հնարավորություն` պաշտպանելու իրենց: Եվ սա երկրորդ փոխանակման արժանի փորձն է:

Բայց այսքանով սպառվում են իմ գործընկերների համար դուրեկան լուրերը: Մնացածը, ինչ կփոխանցեմ` այնքան էլ հօգուտ մեր հայ լրագրության համքարության ներկայիս պատկերացումների եւ շահերի չէ:
Մեր թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, որի ղեկավարած խմբագրության դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար մի քանի հայցեր են ներկայացվել` առաջարկում էր, որ այլ լրատվամիջոցները, որպես համերաշխության նշան`արտատպեն այդ հրապարակումները: Մեկ այլ թերթ, որն արդեն իսկ տանուլ է տվել դատարանում` հիմնավորում էր, թե իրենք միայն արտատպել են այն, ինչ արդեն իսկ հրապարակվել էր ռուսական մամուլում կամ, իրենք միայն տպագրել են այն, ինչ ասել էր աղբյուրը, որը հետո ինքնաբացահայտվեց: Ամերիկայում այս ամենը չէր համարվի “մեղմացուցիչ դեպք հանցանաց”: Ինչպես ասաց Քեյվին Գոլդբերգը` վիրավորանքի արտատպումն էլի կհամարվի վիրավորանք: Եվ ըստ նրա` վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության կենթարկվի ոչ միայն այն արտաբերողը, այլ բոլորը` եւ այն արտացոլած լրագրողը, եւ հրապարակած խմբագրությունը:

Ամերիկյան խոշոր թերթերում լրագրողներից առանձին գործող աշխատակիցներ կան, որոնց գործը միայն այն է, որ փաստերն են ստուգում` մի քանի աղբյուրներից. Այնպես որ` շատ քիչ է հավանականությունը, թե ինչ որ վիճելի փաստ կամ մեղադրական պնդում կհրապարակվի միայն այն պատճառով, որ դա մեկն ասել է: Նման աշխատակիցներից մեկը` The Seattle Times-ի լուրեր հետազոտող Միյոկո Վոլֆը մեր զրույցի ընթացքում ցուցադրեց իրենց ներքին օգտագործման հսկայական համացանցային արխիվը, որտեղ ոչ միայն հեռախոսահամարներ են մարդկանց, ովքեր իրազեկ են տվյալ խնդրում (ասենք, կապեր ունեն Թուրքիայում եւ կարող են պարզաբանումներ տալ, եթե այդ երկրին վերաբերող ինչ-որ բան լինի), այլ նաեւ ամփոփ տեղեկատվություն` հանցագործությունների, մահերի, սեփականության, վարորդական իրավունքների եւ այլնի վերաբերյալ: Եվ ինչ որ մեկի հայտնած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ` նախ ճշտում են, թե այդ մարդն արդյոք վստահելի է` քրեական պատմության մեջ ներգրավված կամ դատված եղել է եւ այլն: Ըստ Միյոկո Վոլֆի` “իր անունը հրապարակել չցանկացող աղբյուրների” վկայակոչմամբ լուրեր թերթում կարող են հայտնվել տարին հազիվ 3-4 անգամ, եւ դրանից էլ շատ էլ գոհ չեն, քանի որ վստահ են` նաեւ կասկածելի աղբյուրների եւ ոչ հավատարժանության պատճառով է, որ ընթերցողները կորցնում են հավատը մամուլի հանդեպ:
ICFJ-ի հատուկ ծրագրերի ղեկավար Լուիս Բոտտելոն պարզ պատասխան տվեց իր իսկ առաջադրած այն հարցին, թե ինչու է կարեւոր այս ամենը, եւ մասնավորապես` ինչու պետք է լրագրողական էթիկան պահպանվի. “Կանխելու համար կառավարության միջամտությունը մեր աշխատանքին”:
Իսկ ընդհանուր առմամբ` ինչպես Քեյվին Գոլդբերգն ասաց` “Ձեր խմբագիրը պետք է շատ լավ իմանա օրենքը”: Եվ բացի այդ` ամեն հրապարակման առջեւ դեպի տպագրություն “կանաչ լույս” վառելուց առաջ` պետք է ինքն իրեն եւ լրագրողին տա գլխավոր հարցը` արդյոք արել է այն ամենը, ինչ կարող էր` փաստերը ստուգելու համար:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Այս հրապարակումից հետո հաստատ կասեն` ախր ինչ ես համեմատում մեր երկիրն Ամերիկայի հետ` մեր տպաքանակներն ուր, նրանցն ուր, մեր դատական համակարգն ուր` նրանց ուր, եւ վերջապես` մեր երկիրն ինչ վիճակում է, իսկ նրանցն ինչ վիճակում: Ամեն ինչ ճիշտ է, իհարկե, բայց ինձ համար այդպես էլ շատ վիճելի հարց է մնում, թե ասենք` կարելի է փողոցում ցեխի մեջ կանաչի վաճառել, քանի դեռ երկիրն այս վիճակում է: Թե գուցե թեկուզ մեկ միլիմետրով փոփոխություն կլինի, երբ կդադարեն փոշու եւ կեղտի մեջ առեւտուր անելուց: Կամ էլի վերադառնալով մեր բուն թեմային` կարելի է արդյոք չճշտված լուրեր հրապարակել, քանի դեռ մեր դատարաններն այս վիճակում են, թե այնուամենայնիվ արժե անկախ ամեն ինչից` ինքդ քեզ տալ Քեյվին Գոլդբերգի նշած այդ գլխավոր հարցը:
http://www.media.am/
http://www.media.am/
No comments:
Post a Comment