1991 թվականից լուսաբանելով Հայաստանի քաղաքական կյանքը` տեսել եմ դիրքորոշումների եւ գաղափարների 180 աստիճանով շրջադարձեր, ուստի կասկածով ու փոքր ինչ վերապահությամբ եմ վերաբերվում դրանց մասին հայտարարություններին:
Բայց միակ սկզբունքը կամ կանոնը, որին հավատում եմ անվերապահորեն` “բումերանգի կանոնն” է, թե շպրտածդ վերադառնալու եւ խփելու է ճակատիդ: Այսինքն, եթե դու իշխանություն ունենալով ընտրություն ես կեղծել, երբ իշխանություն չունենաս` ինքդ ես դառնալու ընտրությունների կեղծման զոհ: Եթե քաղաքական ընդդիմախոսներիդ հետ երկխոսությանը նախընտրել ես նրանց նկատմամբ հետապնդումները` վաղը քո կողմնակիցներն են արժանանալու նույն վերաբերմունքին: Կամ ավելի թարմ ու կոնկրետ օրինակ բերեմ` եթե Րաֆֆի Հովհաննիսյանի արած քայլին եւ այն հիմնավորող ելույթին անդրադառնալու փոխարեն` քո կողմնակից ԶԼՄ-ներն ու սոցիալական կայքերում համակիրները քննարկում էին նրա բեղերը թրաշելը` չի անցնի եւ երկու օր, եւ Ազատության հրապարակում 3 տարի անց հանրահավաք անելու հիրավի կարեւոր փաստին անդրադառնալու փոխարեն` ընդդիմախոսներդ միայն այն հարցը կտան, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ ու չբարեւեց այդ հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ասեմ, որ քաղաքական ինչ-ինչ դրդապատճառների վկայակոչմամբ այդ քայլը չանելն ինձ համար նման է այն պատճառաբանությանը, որն ասուլիսում ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի, քանի որ չի կիսում նրա քաղաքական դիրքորոշումները:
ՀՀԿ-ականների այս կապակցությամբ փաստարկներն ընդհանրապես մի առանձին թեմա են, ինչ արժե միայն` “Ինչու է հացադուլ անում` չէ որ ինքը խոսքի հնարավորություն ունի ԱԺ ամբիոնից”: Եվ նման բաներ ասողների մեջ պատգամավորներ են, որոնք իրենց պարտքն են համարում` հենց մի ընդդիմադիր ԱԺ ամբիոնից իրենց քիմքին հաճելի բան չի ասում` տեղից ռեպլիկներով ու գոռոցներով նրան խանգարում եւ ընդհատում են: Թերեւս սա էլ մի յուրօրինակ ձեւ է իշխանությանը հավատարմություն հայտնելու, դրսեւորվելու:
Նույն կերպ` Լեւոն Տեր-Պետրոսյանին յուրօրինակ հավատարմության ցույց էր այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ նրա պահվածքն անմիջապես պաշտպանելու նետվեցին որոշ` ինձ համար անգամ հարգելի հրապարակախոսներ:
Գուցե չպիտի զարմանայի` 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընդունել իր առանձնատան մոտ կանգնած Ամենայն հայոց կաթողիկոսին` նրա համակիր մամուլի որոշ միջոցներ Գարեգին Բ-ի մասին օգտագործում էին գերազանցապես “վեհափառ ավազակապետ” բնորոշումը: Իսկ ինչու պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը բացառություն լիներ:
Ի դեպ, առաջնորդի խոսքին հլու հնազանդ լինելը եւ նրա արած ամեն քայլ ողջունելը քաղաքական միայն այս ուժի մենաշնորհը չէ: Ասենք, “Ազգային միաբանություն” կուսակցության անդամներն իրենց հրապարակային խոսքում գրեթե պարտադիր շեշտում են Արտաշես Գեղամյանի անունը, եւ ածականներ չեն խնայում նրան քննադատողների հասցեին: Նույն պատկերը նաեւ “Օրինաց երկրի” դեպքում է, որից ժամանակին դուրս եկած գործիչներից մեկը որպես փաստարկ նաեւ դա նշեց, թե հոգնել էր ամեն ելույթում Արթուր Բաղդասարյանի անունը հնչեցնելու պարտադրանքից: Այնպես որ` ՀԱԿ-ն այս դեպքում հայտնվել է իրենց կողմից անչափ ջերմորեն սիրված անձանց շարքում: Քանի որ նրա կողմնակիցներից մինչ այսօր չի գտնվել որեւէ մեկը, որը հրապարակավ կասեր, թե իր կարծիքով` արվածը ճիշտ քայլ չէր:
Փոխարենն արդեն սկսում են փորձել պաշտպանել մի բան, որ անպաշտպանելի է` եւ մարդկայնության, եւ տարրական քաղաքավարության, եւ ինձ թվում է` նաեւ քաղաքական առումներով: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առաջին օրվանից, երբ նրան այցելում էին ՀԱԿ-ի գործիչները` ՀԺԿ-ից, “Հանրապետությունից”, Լիբերալ կուսակցությունից եւ այլն` մի թաքուն հույս էր ծնվել, թե գուցե այս հացադուլը կդառնա յուրօրինակ կամուրջ քաղաքական այս ուժերի միջեւ: Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը, կարծում եմ, ուղղակի պայթեցրեց այդ կամուրջի տեսիլքն անգամ:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Francis Ford Coppola, The Grandfather
ReplyDeleteԴե, ես "Բորիս, տի նե պրավ"-ն էի հիշել :)
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԱնչափ էմոցիոնալ էր թե՛ շարադրանքը, թե՛ հատկապես եզրակացությունը։ Մի շնչով արված։ Բայց նաև այդ պատճառով էլ չափանանցված։ 1. Փակցվածքի վերնագիրը հստակ պատասխան ունի՝ այո՛, շատ կողմնակիցներ շատ անգամ ասել են՝ դու ճիշտ չես։ 2. Եթե քաղաքական կամուրջները հեշտությամբ պետք է պայտեցվեն բարև տալ-չտալու հանգամանքով, իսկ քաղաքական վերլուծությունները ամփոփվեն այդ հանգամանքի մանրակրկիտ քննարկումների շրջանակներում, ապա դրանք իրոք տեսիլք են միայն։ 3. Վերջապես, եթե Դեմիրճյանը, Արամ Մարգսյանը, Դավիթ Շահնազարյանը և շատ-շատ ուրիշներ գնում, բարևում, աջակցությունն են հայտնում, դա առնվազն նշանակում է, (ա)որ առնվազն տեղին չեն համեմատությունները Գեղամյանի, Բաղդասարյանի և այլոց հետ համեմատությունները, (բ) որ քաղաքական ուժերի միջև կամուրջ նետելու և բարևել-չբարևելու խնդիրները որևէ կերպ միահյուսված չեն։
ReplyDeleteՇատ լավ էր գրված, ճիշտ ու տեղին:
ReplyDeleteԱն ջան! <3
ReplyDeleteԱննա ջան, միանգամայն համաձայն եմ։ Լևոնի պահվածքն ինձ համար շատ տհաճ էր։
ReplyDeleteԱնկեղծ ասած` ես չեմ էլ ցանկանում, որ ՀԱԿ-ն ու միավորվեն: Ժառանգությունը երիտասարդ ուժ է, եւ դեռ չարատավորված, թողեք թող ինքնուրույն կայանան, մանավանդ, որ ՀԱԿ-ի գործունեությունը դժվար կանխատեսելի կարող է լինել ինչպես առաջիկա ընտրություններում, այնպես էլ այլ գործընթացներում
ReplyDeleteՀարգելի Սամվել, կարծում եմ` բլոգները հնարավորություն են անձնական տեսակետներ, գուցե նաեւ էմոցիաներ արտահայտելու: Լրագրային հրապարարակումների մեջ ինձ նման բաներ թույլ չեմ տալիս:
ReplyDeleteԽնդրում եմ` վկայակոչեք Ձեր պնդումը հիմնավորող օրինակներ, թե շատ կողմնակիցներ են բազմիցս ասել` դու ճիշտ չես: Նախապես խնդրում եմ` Ժիրայր Սեֆիլյանի կամ նախկինում` Դավիթ Հակոբյանի օրինակները չնշել:
Եվ մի բան էլ`ՀԱԿ-ի գործիչները հացադուլավորին այցելում էին մինչեւ այդ հանրահավաքը: Ձեզ հայտնի է որեւէ դեպք, թե Ալեքսանդր Արզումանյանից բացի, որ բավական քննադատաբար է վերաբերվում ՀԱԿ-ի որոշ մոտեցումների` ՀԱԿ-ի որեւէ գործիչ այցելած լինի կատարվածից հետո?
Հարգելի Արման, ես միավորվելը նկատի չունեի: Ինքս անիրատեսական եմ համարում ընդդիմադիր դաշտի ներկա ուժերի միջեւ միավորման հեռանկարը: Խոսքը հետագա համագործակցության մասին է` միայն:
ReplyDeleteՇատ տեղին վերլուծական է:
ReplyDeleteԼավ է, որ այս հրեշավոր չափերի հասած հին փուչիկը պայթեց: Այսօր ԼՏՊ-ից հանվել է 15 տարվա լռությամբ և 2007-2010 թվերի պատեհապաշտ դեմագոգիայով կերտված խաբուսիկ դիմակը:
Ամեն ինչ նորից իր հունն ընկավ: Եթե նրան հաջողվեր նորից խաբել, դա իսկապես կլիներ մեր վերջը:
Bravo Anna jan
ReplyDeleteԻհառկե բոլորս ողջունում ենք Ռաֆին , բայց ես ողջունում եմ որպես նա արարքը քաղաքացու, ոչ որպես քաղաքական գործչի,
ReplyDeleteայն որ լևոնը չմոտեցավ դա ոչինչ չի նշանակում , վաղը կարող է այնպիսի իրավիճակ լինի որ նրանք գրկախառնվեն, հետո ինչ
սա քաղաքականություն է
այստեղ չկան հավերժ ժողովրդական և հավերժ ոչ ժողովրդական ուժեր
կարելի է ասել ժողովրդական ուժեր չկան ընդհանրապես
ամեն ուժ տանում է իր գիծը
ժողովուրդն էլ պետք է պաշտպանի այն ուժերին որոնք լուծում են իր խնդիրները , և բոլորից պահանջի ժողովրդավարություն
նույնը նաև հակ-ից պահպանել ժողվրդավարական, բազմակարծության սկզբունքները, ինչ է նշանակում հավատալ Լևոնին,
եթե հակ-ում որոշումները միայն լևոն է ըդունում դա վատ է նրանք չեն կարող հասնել հաջողության,
բայց ժողովուրդը ամեն դեպքում կարողանալու է ճիշտ կողնշմնորոշվել և դառնում է քաղաքական գործոն
իսկ ժառանգությունը լայն ժողվրդական գործընթացներ չի իրականացնում, նա ավելի շատ ժողովրդի հետևից է գնում , և երբեն առաջ է ընկնում իր , որը չի նշանակում իր հետևից տանել երկար ճանապարհ,
դժվար է իհարկե այստեղ երկու ուժ չեն կարող դա անել ,
իսկ ինչու ժառանգությունը չի մտնում հակ և այնտեղ ժողովրդավարական արժեքներ զարգացնում?
Bayc Garegin@ iskakaanic ter qahana avazakapeta petq chi Raffii het hamematel
ReplyDelete