Sunday, April 10, 2011

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԻՄ ԲԼՈԳԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ

«Եթե ԶԼՄ-ները պետք է օբյեկտիվ լինեն, ապա բլոգները պետք է սուբյեկտիվ լինեն: Շատ նորմալ է, որովհետև բլոգների առջև չկա օբյեկտիվ լինելու խնդիր: Ինչու ստեղծվեցին բլոգները: Արևմուտքում լրատվամիջոցները մաքսիմալ օբյեկտիվ են, և առաջացավ սուբյեկտիվ տեսակետ գրող բլոգի անհրաժեշտություն: Մեզ մոտ լրատվամիջոցները մեծ մասամբ սուբյեկտիվ են, եթերը վերահսկվում է, թերթերը ևս կոնկրետ քաղաքական դիրքորոշում են արտահայտում: Ուստի սուբյետիվության խնդիր մեզ մոտ չկար: Բլոգերը ստացավ ազատություն արտահայտելու ծայրահեղ սուբյեկտիվ կարծիք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Պապյանը:

Հ. Գ. Հանրության նեղ` այս բլոգի ընթերցողների շրջանակներով սահմանափակվող զանգվածներին հայտնեմ, որ Արթուր Պապյանն իր բազմաթիվ արժանիքներին զուգահեռ` մի "արատ" ունի. նա իմ բլոգի ադմինիստրատորն է եւ այն երեք անձանցից մեկը, ովքեր համոզեցին ինձ բլոգ բացել: Իսկ Արթուրը նաեւ ձեւավորեց այն ու ինձ սովորեցրեց բլոգերության այբուբենը:
Հիմա հարց` արդյոք լավ գործ է արել նա, եթե մինչ այս ես փորձում էի օբյեկտիվ լինել այն ԶԼՄ-ներում, որտեղ աշխատում եմ, իսկ իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտելու այս անսահմանափակ հնարավորությունը ստանալով` ես պարբերաբար նեղացնում եմ մամուլի իմ գործընկերներին, քաղաքական իրադարձությունների մասին տեսակետ արտահայտելով` արժանանում եմ նկատողության, թե հանդես եմ գալիս որպես կողմ եւ այլն: :)

3 comments:

  1. Օրհնվի՛ էն սհաթը, երբ Աննա Իսրայելյանի ոտը բլոգոսֆերա մտավ :)))))


    Հ.Գ. «Բլոգի կնքահայր» ձեւակերպումից հետո ցնցումների մեջ եմ՝ մինչեւ հիմա ցնցվում եմ!

    ReplyDelete
  2. Բայց ինչ համառն ես, էէէէէէէ :))))))

    ReplyDelete
  3. Կնքահայր՝ նաեւ այն իմաստով, որ արել ես առաջարկություն, որից հնարավոր չէր հրաժարվել :)

    ReplyDelete