Saturday, April 16, 2011

GOODBYE ARMENIA!!!!!

Առավոտյան մեկնում եմ ԱՄՆ: Այնտեղ կլինեմ մոտ մեկ ամիս, որի հիմնական մասը պետք է media internship անցնեմ` լրագրողական փորձառությունս կատարելագործեմ The Seattle times օրաթերթում:
Այսքան մանրամասն պատմում եմ, քանի որ ՀՀԿ-ական մի պատգամավորի երբ ասացի, որ ուղեւորվում եմ Ամերիկա` այնպես հարցրեց, թե ինչու եմ գնում, որ ձայնի հնչերանգը ճշգրտորեն "թարգմանելով"` ասացի, որ պետք է որպես լրտես վերապատրաստվեմ: Ինքը ծիծաղեց ու ասաց. "Դու կարող ես արդեն դասեր տալ":
Դե տեսնենք, թե ոնց կստացվի:
Նկարում մի պատկեր է Սիեթլից: Քաղաքի մասին նաեւ գիտեմ այն, որ այստեղ են հավաքված այն հայ հաքերները, որոնց հաջողվել էր կոտրել Մայքրոսոֆթի կայքէջը, եւ դրա դիմաց նրանք շատ արագ տոմս էին ստացել դեպի Սիեթլ` աշխատելու Մայքրոսոֆթի գրասենյակում:
Մնացածը բլոգում կգրեմ դեպքի վայրից:
Լավ մնացեք:

3 comments:

  1. Բարի ճանապար ու բարի վերադարձ Աննա ջան, Դե արանքում էլ լիքը հաջողություններ ու բարձր տրամադրություն ))

    ReplyDelete
  2. Հաջողություն, բարի ճանապարհ ու բարի վերադարձ ։))

    ReplyDelete
  3. Շատ շնորհակալ եմ:

    ReplyDelete