Ինձ համար հասկանալի են այն պատճառները, թե ինչու պիտի Հայաստանի որեւէ քաղաքացի, ինչպես դա արել էր "Հրապարակի" թղթակիցը` ցանկանա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին գրել նման տողեր. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ»: Կամ` «Երեւի տեղապահ Քոչարյանը ոչ միայն մտքի, այլեւ` հիշողության կարճության խնդիր ունի: Երեւի չի հիշում, թե 2003-ի նախագահական ընտրություններում ինքն ինչ ողորմելի վիճակում էր: Նա Մատենադարանի հարթակից բարբառում էր. «Ես եմ իմ կենսագրությունը կերտել»: Իհարկե, այնպիսի դավաճանության, պետական ու տնտեսական հանցագործությունների ու, ամենակարեւորը` արյան մեջ թաղված կենսագրություն, ինչպիսին իրենն է, այս երկրագնդի վրա հատուկենտ արարածներ են ունեցել: Նման գարշելի կենսագրությունները սովորաբար միայնակ էլ կերտում են»:
Ավելին, ինքս էլ եմ համարում, որ հիմնավոր են գնահատականները գավառականության եւ արյունռուշտության մասին:
ԲԱՅՑ:
Եթե ես շատ ցանկանամ ու որոշեմ հրապարակավ հնչեցնել համանման կամ նույն որակումները` նախապես գումար կկուտակեմ: Քանի որ այս ամենն այսուհանդերձ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ են, որոնք զանգվածային լրատվության միջոցով արտահայտելը ենթադրում է համապատասխան պատասխանատվություն եւ տուգանք:
Այնպես որ` այն ընթերցողները, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց նախընտրած թերթերի վիրավորելու իրավունքը` ճիշտ կանեն, հենց այսօրվանից կազմակերպեն հանգանակություն:
Ի դեպ, եթե ինքս երբեւէ հրապարակավ անձնական վիրավորանքներ հասցնեմ որեւէ մեկին եւ դրա համար ինձ ցանկանան ենթարկել պատասխանատվության` նախապես խնդրում եմ իմ հնարավոր բոլոր պաշտպաններին, որ դա չդիտարկեն իբրեւ ազատ խոսքի դեմ հալածանք:
Շնորհակալություն։ Համաձայն եմ, որ՝ «այս ամենը այսուհանդերձ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ են, որոնք զանգվածային լրատվության միջոցով արտահայտելը ենթադրում է համապատասխան պատասխանատվություն եւ տուգանք»:
ReplyDeleteԱյոոոո՜… Մի ժամանակ եթէ գրաշարը սխալմամբ տողադարձ էր անում ՍՏԱ-ԼԻՆ բառը, եւ այդ տողադարձը հասնում էր ընթերցողին, ապա գրաշարին դատապարտում էին տասը տարուայ ազատազրկութեան՝ առանց նամակագրութեան իրաւունքի։ Իսկ եբր 1963-ին լրագրող Նիկոլաեւը յիշատակեց այն փաստը, որ ՄԱԿ -ի ամբիոնից ելոյթ ունենալիս Նիկիտա Սերգեեւիչը կոշիկը հանել ու խփել է ամբիոնին, հեղինակին կուսակցական խիստ նկատողութիւն տուեցին եւ տեղափոխեցին «այլ աշխատանքի»։ Կարող եմ երկար շարունակել այսօրինակ վիրաւորանքերը, որ իշխանութիւններին հասցրել են լրագրողները կամ ուղղագրութեան գործող օրէնքը (եւ կամ ընդհանրապէս՝ գործող օրէնքի մասին հրապարակում-յիշեցում անելով) , կամ էլ պարզապէս իրականութիւնը բացայայտելով, ի վերջոյ, ճշմարտութիւնը հրապարակելով, թէ օրինակ՝ Լենինը սիֆիլիսից մեռաւ, Ստալինը՝ պարանոյիկ էր, Դոմիրճեանը՝ խուլիգան, եւ Քոչարեանի մասին էլ բարձրաձայն մտածում ես, թէ «մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ», այսինքն պարզապէս կասկած ես յայտնում Մոսկուայի հերթական դրածոյի մասին… Հետեւաբար, բանից պարզւում է, որ ԽՕՍՔ ասելուց զրկելով չէ, որ այսօր բաւարարւում է թերուսների վարչախմբակը, այլ նաեւ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏՆԵԼ հասարակութեանը, որպէսզի նորից ու նորից ոչխարի հոտի պէս չգնայ դէպի սպանդանոց՝ ամէն մի մըկըկացողի ետեւից։
ReplyDeleteՀարգելի պարոն Սիմոնյան, ավելի քան վստահ եմ, որ անտեղի է գոնե Ձեզ հիշեցնել փաստերի եւ վիրավորանքների սահմանի եւ տարբերության մասին:
ReplyDeleteԵվ էլի անտեղի հիշեցում է, որ հայհոյանքը փաստի սով է: Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը փաստերի առումով առավել քան խոսուն է, եւ բնավ կարիք չկա որակումային այլ հավելումների: