"Առավոտ" օրաթերթում տպագրված "Այդպիսին են հաղթողների առաջարկները" եւ "Նրանք հեռարձակելու են մարզերում" իմ հոդվածաշարերում, որոնցից մի քանիսը տեղադրել եմ նաեւ այս բլոգում` հանգամանալից անդրադարձել եմ այն թերություններին, որոնք նկատել եմ` ուսումնասիրելով թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման համար հայտարարված մրցույթների մասնակից հեռուստաընկերությունների փաթեթները: Ահա թե դրանց կապակցությամբ մեր հարցազրույցում ինչ պարզաբանումներ է տվել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Ըստ դրանց` ստացվում է, որ չնայած "Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին" օրենքին` իրականում ոչ ֆինանսական հավելյալ փաստաթղթեր էր պետք ներկայացնել` բիզնես ծրագրի հիմնավորվածությունն ապացուցելու համար, ոչ էլ անձնակազմի մասին անվանական տվյալներ` նրանց մասնագիտական պատրաստվածությունն ապացուցելու համար:
Ա1-ն էր սխալ, որ ներկայացրեց նման փաստաթղթեր ու ընկավ կրակը:
Showing posts with label ՀՌԱՀ. Show all posts
Showing posts with label ՀՌԱՀ. Show all posts
Tuesday, April 12, 2011
Wednesday, March 2, 2011
Հեռարձակման մրցույթներ փաստացի չեն եղել
2011 թվականի հունվարի 26-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց հետեւյալ հարցուպատասխանը «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանի հետ- Որոշ ժամանակ առաջ խոսք էր գնում, որ Ձեր հեռուստաընկերությունը՝ «Ար»-ը, պետք է փակվի: Ինչ-որ համաձայնության եկա՞ք, ինչ-որ հարցեր լուծվեցի՞ն, որ չփակվեց հեռուստաընկերությունը:
- Չէ, տենց խոսք չկար կոնկրետ «Ար»-ի մասին: Ուղղակի կար որոշում, որ երկու հեռուստաալիք ոնց որ թե համարվում էր շատ, կամ չգիտեմ իրենք ոնց էին համարում: Մեզ ընդամենը թույլ տվին մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների հաղորդումները:
- Ասել է թե՝ «Հայրենիքն» այլեւս չի՞ լինելու եթերում:
- Երկուսն էլ լինելու են: Ցերեկվա ժամերին լինելու է «Հայրենիքը», երեկոյան ժամերին՝ «Ար»-ը:
Ընդամենը մի քանի տող, որոնցում կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնվազն մի քանի խախտումների մասին վկայություն:
Monday, February 28, 2011
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 5
Բավական ուշագրավ մանրամասներ կարելի է իմանալ՝ ընթերցելով հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Այսպես պարզեցինք, որ լուծարվել է ՙՇարմ՚ ՓԲԸ-ն: ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության, ինչպես իրենք են այն անվանել՝ գործարար ծրագրի սկզբում նշված է. ՙՄուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ՚ ՓԲԸ-ն (նախկին ֆիրմային անվանումը ՙՇարմ՚ ՓԲԸ) իրավաբանական անձ համարվող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առեւտրային կազմակերպություն է՚: ՙՇարմ՚-ի գործադիր տնօրեն Հրանտ Թոխատյանը մեր հարցմանն ի պատասխան հաստատեց՝ այո՜, ՙՇարմ՚ ՓԲԸ-ն լուծարվել է, ստեղծվել է ՙՇարմ՚ Հոլդինգը:Կարելի է գուշակել, թե ինչու է արվել այս անվանափոխությունը: ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքի համաձայն՝ ՙՀեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի՚: Եվ որպեսզի սքողվի հանրահայտ փաստը, որ ՙՇարմի՚ ստացած արտոնագիրը 2002 թվականից ուղղակի ձեռքից ձեռք է անցել, եւ հեռուստաընկերությունն այս ընթացքում փոխել է 3 սեփականատերեր՝ ՙՇարմ՚ ՓԲԸ-ն իր իրավական կարգավիճակի անունն ի վերջո զիջել է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող հեռուստաընկերությանը:
Wednesday, February 23, 2011
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-4
Երկիր Մեդիա՚ հեռուստաընկերության մրցութային առաջարկում կամ, ինչպես իրենք են այն անվանել` ՙԵթերային հեռարձակման բիզնես ծրագրում՚ նշված է. ՙՀեռուստաընկերությունը հպարտորեն տարբերվում է մյուս ընկերություններից իր եթերում հայրենական արտադրության հեռուստահաղորդումների զգալի ծավալով: Այսօր մեր հեռուստահաղորդումների 90%-ը հայրենական արտադրության է, որի 80%-ը մեր սեփական արտադրության է՚: Նշենք, որ մինչ այժմ մեր ուսումնասիրած բոլոր մրցութային առաջարկներում, թղթի վրա արձանագրվածի համաձայն, ոչ մի հեռուստաընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը 90%-ից պակաս չէ:
Monday, February 21, 2011
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-3
Հեռուստաընկերության մրցութային առաջարկում, ըստ էության, պիտի լինեն արտոնագրված անձի ընտրության համար ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքով սահմանված 6 չափանիշների պատասխաները: Թիվ 3 մրցույթի մասնակցի՝ ՙՀայկական երկրորդ հեռուստաալիքի՚ մրցութային առաջարկը 3 հաստլիկ հատորներից է բաղկացած, որոնցից մեկում հավելվածներ են՝ տեխնիկական միջոցների տեխանձնագրերը, անցկացված աուդիտի մասին տվյալները եւ այլ փաստաթղթեր: Անգամ կցել են ՙՄաքուր Աջափնյակ՚ ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը՝ ՙՊատվիրատուի տարածքում կուտակված եւ հեռացման նախապատրաստված կենցաղային աղբի եւ բակային տարածքի մաքրումից առաջացած փոշու տեղափոխման՚ վերաբերյալ: ՀՌԱՀ-Ի ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ2-ի բիզնես ծրագրում ներկայացված՝ հեռուստաընկերության զարգացման ծրագիրն իրականացնելու համար որպես լրացուցիչ երաշխիք ներկայացված է հավաստագիր ՙԼոկալ Դիվելոփըրզ՚ ՍՊԸ կողմից: Սա Հ2-ի նման միակ ֆինանսական փաստաթուղթն է՝ ներդրումային ծրագիրն իրականացնելու մնացած բոլոր միջոցները մրցութային առաջարկում ներկայացված են գովազդը, վճարովի եթերը, հովանավորչությունը, վիճակախաղերը եթեր հեռարձակելը: Այս կապակցությամբ հիշեցնենք, թե ինչպես էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը 2010 թվականի դեկտեմբերի 23-ի ասուլիսում պատմում, որ ՙԱ1+՚-ին 280 հազար եվրոյի ներդրում խոստացած Աննա Տանելյանին գրել է, թե ինչպիսին պետք է լինի պարտավորություն կոչվող փաստաթուղթը. մասնավորապես՝ ՙԵթե գրված է Դավիթը կտա Սամվելին մի բան, այսինքն՝ պարզ չէ, թե ո՞րն է առարկան, ի՞նչ է տալու՝ սա եւս պարտավորություն չէ՚: Այլապես նման գրությունները, ըստ նրա՝ ՙԸնդամենը մի հատ թուղթ են՚: Սակայն ՀՌԱՀ-ը Հ2-ի այս միակ հավաստագիրը, որում ոչ մի հստակ գումար նշված չէ՝ գնահատել է իբրեւ պարտավորություն:
Friday, February 18, 2011
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-2
![]() |
| ՙՇանթի՚ ղեկավար Արթուր Եզեկյանը |
"Շանթին" լսելը ըդիկ նույնն է, ինչ-որ մաշկիդ վրա զգաս՚,- այս կարծիքը ներառված է հեռուստաընկերության մրցութային առաջարկում, որը չի պարունակում այնպիսի խախտումներ, ինչպես "Արմենիան", եւ քանի որ արդեն այսօր "Առավոտում" հրապարակվել է` նշեմ, ինչպես նաեւ "Հայկական երկրորդ հեռուստաալիքի" մրցութային փաթեթը: Բայց այնուամենայնիվ որոշ նրբերանգներ կան:
Thursday, February 17, 2011
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-1
![]() | |
| Կա միայն Արմենիայի կնիքը |
Subscribe to:
Posts (Atom)




