Showing posts with label Հ2. Show all posts
Showing posts with label Հ2. Show all posts

Monday, February 21, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-3

Հեռուստաընկերության մրցութային առաջարկում, ըստ էության, պիտի լինեն արտոնագրված անձի ընտրության համար ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքով սահմանված 6 չափանիշների պատասխաները: Թիվ 3 մրցույթի մասնակցի՝ ՙՀայկական երկրորդ հեռուստաալիքի՚ մրցութային առաջարկը 3 հաստլիկ հատորներից է բաղկացած, որոնցից մեկում հավելվածներ են՝ տեխնիկական միջոցների տեխանձնագրերը, անցկացված աուդիտի մասին տվյալները եւ այլ փաստաթղթեր: Անգամ կցել են ՙՄաքուր Աջափնյակ՚ ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը՝ ՙՊատվիրատուի տարածքում կուտակված եւ հեռացման նախապատրաստված կենցաղային աղբի եւ բակային տարածքի մաքրումից առաջացած փոշու տեղափոխման՚ վերաբերյալ:


ՀՌԱՀ-Ի ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ


Հ2-ի բիզնես ծրագրում ներկայացված՝ հեռուստաընկերության զարգացման ծրագիրն իրականացնելու համար որպես լրացուցիչ երաշխիք ներկայացված է հավաստագիր ՙԼոկալ Դիվելոփըրզ՚ ՍՊԸ կողմից: Սա Հ2-ի նման միակ ֆինանսական փաստաթուղթն է՝ ներդրումային ծրագիրն իրականացնելու մնացած բոլոր միջոցները մրցութային առաջարկում ներկայացված են գովազդը, վճարովի եթերը, հովանավորչությունը, վիճակախաղերը եթեր հեռարձակելը: Այս կապակցությամբ հիշեցնենք, թե ինչպես էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը 2010 թվականի դեկտեմբերի 23-ի ասուլիսում պատմում, որ ՙԱ1+՚-ին 280 հազար եվրոյի ներդրում խոստացած Աննա Տանելյանին գրել է, թե ինչպիսին պետք է լինի պարտավորություն կոչվող փաստաթուղթը. մասնավորապես՝ ՙԵթե գրված է Դավիթը կտա Սամվելին մի բան, այսինքն՝ պարզ չէ, թե ո՞րն է առարկան, ի՞նչ է տալու՝ սա եւս պարտավորություն չէ՚: Այլապես նման գրությունները, ըստ նրա՝ ՙԸնդամենը մի հատ թուղթ են՚: Սակայն ՀՌԱՀ-ը Հ2-ի այս միակ հավաստագիրը, որում ոչ մի հստակ գումար նշված չէ՝ գնահատել է իբրեւ պարտավորություն: