Monday, July 18, 2011

ԱՄԵՆԱՊԱՏՎԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆ Է

Ես այսօր երկրորդ անգամ արժանացա Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: 
Առաջին անգամ արժանացել էի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լուսաբանելու համար, իսկ այժմ ահա հեռուստահեռարձակման արտոնագրման անցած տարի ավարտված մրցույթներին ներկայացված հայտերի մասին իմ հոդվածաշարի համար: Հոդվածաշարի առանձին մասեր հրապարակել եմ նաեւ իմ բլոգում: 
Այս մրցանակաբաշխությանն անդրադարձել են Մարդիկ, Ռիփորթ, Թերթ, News, Ա1+ կայքէջերը, Ազատություն ռադիոկայանը եւ  168 ժամ թերթը: 



5 comments:

  1. Մի կարեւոր բան մոռացա` մրցանակակիր Արթուր Պապյանն էլ, որի բլոգերն ու կայքերը, նաեւ կազմակերպությունները թվարկելը ահագին տարածք կզբաղեցներ` նաեւ իմ բլոգի ադմինիստրատորն է: Սա միակ սեւ բիծն է նրա լուսավոր կերպարի վրա :ՃՃՃՃՃՃՃ

    ReplyDelete
  2. Անն ջաաան, շնորհավոոոր :***

    ReplyDelete
  3. Շատ շնորհակալ եմ, Ան ջան

    ReplyDelete
  4. Աննա ջան, շնորհավորում եմ...

    Տարիներ շարունակ կարդում եմ քո հոդվածները։

    Ժամանակին մտածում էի՝ տեսնես կգա՞ մի օր, որ քեզ նման լրագրողի հետ ծանոթանալու ու երկու բառ փոխանակելու պատվին արժանանամ...

    Երեւի հենց այդ պատճառով անսահման ուրախ եմ, որ անձամբ ներկա էի քո՝ հերթական եւ իսկապես վաստակած մրցանակ ստանալու արարողությանը...

    Իսկ ես՝ ընենց, կողքից «բալուեմսյա»... պարզապես Մամուլի ակումբը որոշեց ինձ էլ «ալտերնատիվ» խրախուսանքներ խրախուսել, ինչի համար անչափ շնորհակալ եմ Բորիս Նավասարդյանին եւ ԵՄԱ–ի համապատասխան հանձնաժողովին ։Ճ

    Դրանք սաղ հեչ՝ ի՞նչ ես մտածում, ժամակը չէ՞ քո Թվիտերը ակտիվացնե՞լ

    ReplyDelete
  5. Արթուր ջան, մի անգամ էլ՝ քեզ եմ շնորհավորում: Չստացվի, որ զրույցը անցավ ՚փոխադարձ քծնանքի մթնոլորտում՚, ինչպես մի անգամ ասել էր Վասակ Դարբինյանը, երբ Վարուժան Վարդանյանի վարած ՚Տոմար՚ հեռուստածրագրի հյուրն էի, բայց ես էլ կարծում եմ, որ այլընտրանքային լրատվամիջոցներն արդեն այժմ ավելի կարեւոր են դարձել, քան ավանդականները:
    Բայց Թվիտերն այդպես էլ չսիրեցի՝ ծավալվելու հնարավորություն չկա: Կարճ գրելն անհրաժեշտ է, բայց այդքան էլ կա՞րճ...

    ReplyDelete