Wednesday, February 23, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-4

Երկիր Մեդիա՚ հեռուստաընկերության մրցութային առաջարկում կամ, ինչպես իրենք են այն անվանել` ՙԵթերային հեռարձակման բիզնես ծրագրում՚ նշված է. ՙՀեռուստաընկերությունը հպարտորեն տարբերվում է մյուս ընկերություններից իր եթերում հայրենական արտադրության հեռուստահաղորդումների զգալի ծավալով: Այսօր մեր հեռուստահաղորդումների 90%-ը հայրենական արտադրության է, որի 80%-ը մեր սեփական արտադրության է՚: Նշենք, որ մինչ այժմ մեր ուսումնասիրած բոլոր մրցութային առաջարկներում, թղթի վրա արձանագրվածի համաձայն, ոչ մի հեռուստաընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը 90%-ից պակաս չէ:

Tuesday, February 22, 2011

ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ


Մարդ, որ այսպիսի սքանչելի բան է տեսնում` չի կարողանում միայնակ վայելել, ուզում է կիսել ուրիշների հետ: Սա թերթերից մեկում հրապարակված հարցազրույց է, որի նախաբանն արդեն իսկ փայլում է տրամաբանությամբ. Քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մանկապղծության թեման ակտուալ է դարձել, երեկ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ժամանակին համասեռամոլության դեմ պայքարի առաջամարտիկ Հայ Արիների Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից”:


Monday, February 21, 2011

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-3

Հեռուստաընկերության մրցութային առաջարկում, ըստ էության, պիտի լինեն արտոնագրված անձի ընտրության համար ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրենքով սահմանված 6 չափանիշների պատասխաները: Թիվ 3 մրցույթի մասնակցի՝ ՙՀայկական երկրորդ հեռուստաալիքի՚ մրցութային առաջարկը 3 հաստլիկ հատորներից է բաղկացած, որոնցից մեկում հավելվածներ են՝ տեխնիկական միջոցների տեխանձնագրերը, անցկացված աուդիտի մասին տվյալները եւ այլ փաստաթղթեր: Անգամ կցել են ՙՄաքուր Աջափնյակ՚ ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը՝ ՙՊատվիրատուի տարածքում կուտակված եւ հեռացման նախապատրաստված կենցաղային աղբի եւ բակային տարածքի մաքրումից առաջացած փոշու տեղափոխման՚ վերաբերյալ:


ՀՌԱՀ-Ի ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ


Հ2-ի բիզնես ծրագրում ներկայացված՝ հեռուստաընկերության զարգացման ծրագիրն իրականացնելու համար որպես լրացուցիչ երաշխիք ներկայացված է հավաստագիր ՙԼոկալ Դիվելոփըրզ՚ ՍՊԸ կողմից: Սա Հ2-ի նման միակ ֆինանսական փաստաթուղթն է՝ ներդրումային ծրագիրն իրականացնելու մնացած բոլոր միջոցները մրցութային առաջարկում ներկայացված են գովազդը, վճարովի եթերը, հովանավորչությունը, վիճակախաղերը եթեր հեռարձակելը: Այս կապակցությամբ հիշեցնենք, թե ինչպես էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը 2010 թվականի դեկտեմբերի 23-ի ասուլիսում պատմում, որ ՙԱ1+՚-ին 280 հազար եվրոյի ներդրում խոստացած Աննա Տանելյանին գրել է, թե ինչպիսին պետք է լինի պարտավորություն կոչվող փաստաթուղթը. մասնավորապես՝ ՙԵթե գրված է Դավիթը կտա Սամվելին մի բան, այսինքն՝ պարզ չէ, թե ո՞րն է առարկան, ի՞նչ է տալու՝ սա եւս պարտավորություն չէ՚: Այլապես նման գրությունները, ըստ նրա՝ ՙԸնդամենը մի հատ թուղթ են՚: Սակայն ՀՌԱՀ-ը Հ2-ի այս միակ հավաստագիրը, որում ոչ մի հստակ գումար նշված չէ՝ գնահատել է իբրեւ պարտավորություն:

Saturday, February 19, 2011

ՈՎ ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է` ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՏՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

"Առավոտ" թերթի փետրվարի 17-ի համարի գովազդի էջում պատահաբար աչքովս ընկավ հետեւյալ հայտարարությունը. "Շնորհակալություն եմ հայտնում Վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժանմունքի բուժանձնակազմին` հոգատար վերաբերմունքի, մարդկային բարձր որակների եւ պրոֆեսիոնալիզմի համար, որի արդյունքում վերադարձա Հայաստանի քաղաքական դաշտ:
Խոնարհումով` Դավիթ Հակոբյան
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ":
Ոնց մեկնաբանեմ, որ մնամ պատշաճության սահմաններում... Դե, ով ոնց կարողանում է` այդպես էլ վերադառնում է: Կամ` ինչպիսին մեր քաղաքական դաշտն է, այդպես էլ այնտեղ մտնում են ու վերադառնում:

WELCOME TO BLOGOSFERA


I am simply amazed. According to Blogger.com- 164 people read what I wrote in my new opened blog about how I was organizing debate. Before this it seemed to me that the way I prepare publications or debates, only interests me and perhaps that people whom it is directly related to. But now 164 people read it

Geography of my entry’s readers is more surprising for me, Great Britain, Belgium, Poland and most amazing 4 people from Singapore. Dear singaporians, what have you lost in my blog? Maybe you just wander or done a wrong click?