Հրաժարական է տվել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը: Նշենք որ նա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, սակայն հասարակությանն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ խորհրդաժողովի ընթացքում slaq.am-ի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էր Արմեն Գևորգյանը դիտում ինտերնետային մի պոռնո կայքէջում առկա էրոտիկ լուսանկարներ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակ Սյուզի Հայրապետյանը Slaq.am-ի թղթակցի այն հարցին, թե նախարարի գլխավոր օգնականի հրաժարականի դիմումը կապ ունի՞ արդյոք տարածված հայտնի տեսանյութի հետ' պատասխանել է, որ հրաժարականի դիմումում որևէ հիմնավորում նշված չէ, իսկ հրաժարականի դիմումը նախարար Տիգրան Դավթյանը բավարարել է: Նշենք, որ հրաժարականի դիմումը ներկայացվել է մայիսի 30-ին և հենց նույն օրն էլ մակագրվել է նախարարի կողմից:
Ըստ ամենայնի, հրաժարականի դիմումը պայմանավորված է աղմուկ բարձրացրած տեսանյութով և մամուլում և FB սոցիալական ցանցում ծավալած բուռ քննարկումներով, ինչից Գևորգյանին փաստացի հնարավոր չեղավ խուսափել անգամ Մոսկվա գործուղման մեկնելով:
Հ. Գ. Մի հավելում՝ իմ կողմից: Ընկերներիցս շատերն այս կապակցությամբ մեկնաբանություն էին անում, թե թող նրա վրա քար նետի նա, ով.... Համաձայն եմ, բայց այնուամենայնիվ՝ սրան ուզում եմ պատասխանել հայտնի անեկդոտով մի մարդու մասին, որին լողավազանից հեռացնում են այնտեղ չիշիկ անելու համար: ՚Բայց բոլորն էլ չիշիկ են անում լողավազանում՚,- պատասխանում է հեռացվողը: ՚Հա, բայց դու ցատկահարթակից էիր անում՚,- հնչում է պատասխանը:
No comments:
Post a Comment